Մոռանալ Անցյալը և Շարժվել Նպատակին ընդառաջ - Alan Drake

Մոռանալ Անցյալը և Շարժվել Նպատակին ընդառաջ

von Alan Drake

  • Veröffentlichungsdatum: 2019-05-05
  • Genre: Christentum

Beschreibung

Այժմ, ավելի քան երբևէ, համոզված եմ, որ մեզ համար կենսական նշանակություն ունի թողնել այն ամենը, ինչ կխանգարի հասնել մեր նպատակների իրականացմանը: Դա կարող է լինել նույնիսկ այն, ինչը մինչ օրս օգնել է մեզ հասնել այնտեղ, որտեղ գտնվում ենք հիմա: Նույնիսկ եթե այն արժեքավոր է, միևնույն է, եթե դա մեզ չի օգնելու առաջիկա ճանապարհին, պետք է առանց վարանելու մի կողմ նետենք և շարժվենք առաջ: Հակառակ դեպքում դա կարող է բեռ դառնալ մեզ համար:

Վազորդները, ովքեր լրջորեն տրամադրված են հաղթել մրցավազքում, ամեն ինչի պատրաստ են իրենց արագությունը էլ ավելի մեծացնելու համար: Նրանք կհրաժարվեն կրել կամ վերցնել այնպիսի իրեր, որոնք կարող են ազդել իրենց արագության վրա և նվազեցնել հաղթելու հավանականությունը: Այս ատլետների նման, մենք ևս մրցավազքի մեջ ենք: Սա կյանքի և մահվան հետևանքներ կրող մրցավազք է այն մարդկանց համար, ում կյանքի վրա կարող ենք ազդեցություն ունենալ: Հանուն մեզ և իրենց, չենք կարող տանել իրեր, որոնք կդանդաղեցնեն մեզ կամ կխանգարեն հաջողությամբ ավարտել մրցավազքը:

Մի հին ասացվածք կա, որն ասում է. «Լավը լավագույնի թշնամին է»: Դա մեր օրերում կարող է ավելի ճիշտ լինել, քան երբևէ: Մենք իսկապես ժամանակ չունենք վատնելու այնպիսի երևույթների վրա, որոնք մեր իսկ ժամանակից և էներգիայից ավելի քիչ կարևորություն ունեն: Մենք, թերևս, պետք է հրաժարվենք շատ ու շատ « հաճույքներից» օգտվելուց, քանի որ մեր ժամանակը սահմանափակ է:

Մոռացիր այն, ինչ մնացել է անցյալում: Առաջ շարժվիր` կենտրոնանալով առջևում ընկած ուղղու վրա: Դեն նետիր այն ամենը, ինչ բեռ է դառնում, խոչընդոտում է կամ շեղում է քեզ գերագույն նպատակից: Աչքդ պահիր մրցանակի վրա:

Impressum und Kontakt

Software © by Hi Web Wiesbaden
Alle Rechte vorbehalten